Արտասահմանում ավելի տեսանելի է մեր՝ հայերիս ազգային ինքնաոչնչացման հակումը, լինի դա ԱՄՆ-ում, եվրոպայում, թե մի այլ երկրում․․․ Այնտեղ այն ավելի տեսանելի է, քանզի այդ երկրներում, որտեղ իշխում է <<քաղաքակրթությունը>>, ամոթխածություն երևույթը գոյություն չունի։ Մարդիկ չեն ամաչում իրենց ես-ը դրսևորելուց, ինչպիսին էլ այն լինի․․․ Ըստ էության, նրանք անում են այն, ինչ անցնում է իրենց մտքներով, առանց մտահոգվելու, թե դրա մասին ինչ կմտածի դիմացինը, հասարակությունը, շրջապատը․․․ Այնտեղ մարդիկ, ես առաջին հերթին նկատի ունեմ Հայերին, բացարձակ չեն ամաչում իրենց ընկերոջը, բարեկամին, հարևանին նախանձելու համար և բացահայտորեն դրսևորում են այն․․․ Մարդիկ խուսափում են Հայությունից, իրենք իրենցից, իրենց էությունից, ձուլվում ու անէանում իրենց բնական առանձնահատկությունից․․․ Դա դրսևորվում է ամենուրեք, ամեն քայլափոխին․ քիչ են խոսում Հայերեն, երեխաների հետ համարյա չեն խոսում մայրենի լեզվով, որ իբր թե ավելի լավ տիրապետեն օտար լեզվին, չեն հաճախում Հայկական խանութներ, քիչ են մասնակցում զանազան միջոցառումների կամ միայն խիստ անհրաժեշտության դեպքում․․․ ԱՄՆ-ում մի մեքսիկացի կին բողոքում էր ընկերոջս, որ իր տղան չի ուզում խոսել Իսպաներեն, իրեն համարում է Ամերիկացի, և ինքը դրա համար շատ է ամաչում, դա խայտառակություն է իրենց ընտանիքի համար և այլն․․․ Նման մի բան ասում էր մորաքրոջս տղայի Չինացի մտերիմը իր աղջկա մասին Հռոմում․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: