Պատմության մեջ ամենահին փոխադրամիջոցները գալիս են հին Շումերից: Հին շումերները մ.թ.ա. 3500թ. ստեղծեցին մի փոխադրամիջոց: Այն կազմված էր չորս անիվից և չորս ձիերից: Անիվների վրա ամրացված էին տախտակներ` կազմված հինգ ուղղանկյուններից: Կառապանը ղեկավարում էր այն՝ ձեռքերը հենելով գերանի կեսի չափ փայտի վրա: Բացի կառապանից կառքում պետք է լիներ ևս մեկ նիզակավոր: 
Մարտակառքերի հետաքրքիր ավանդույթներ են ունեցել հին եգիպտացիները: Մ.թ.ա. 1286թ.-ից արդեն փարավոնները մարտակառքեր էին վարում: Մարտակառքն ուներ երկու անիվ և երկու ձի: Փարավոնը կանգնում էր կառքի կենտրոնական հատվածում, կառքն աջ և ձախ կողմերից փակ էր: Ձիերը զարդարված էին:
Չինաստանում առաջին գյուղական փոխադրամիջոցներն ստեղծվել են մ.թ.ա. 250թ.: Դրանք կազմված էին չորս ձիերից, երկու անիվ ունեցող հարթակից, որը շրջապատված էր քիչ բարձրություն ունեցող փայտերով: Կառապանն առջևի մասից էր ղեկավարում կառքը: Կառապանի կողքին նստում էր դրոշակակիրը: 
Վիկինգները, հետ չմնալով մյուսներից, զարգացրին փոխադրամիջոցները` ստեղծելով նավեր շարժական կոնտեյներով: Նավն ուներ դեպի վեր ցցած ծայր և երկու թիակ: 
Եվրոպայում 15-րդ դարում ստեղծվեցին սայլեր, որոնք ունեին վեց ձի և չորս կողմից շրջապատված էին փայտով: Կառքն ուներ չորս անիվ: Առաստաղը ծածկված էր սավանով: Իսկ սայլի մեջ նստում են մարդիկ: 
Եվրոպական ազնվականների հայտնի կառքերն ստեղծվել են Փրանսիայում՝ 17-րդ դարում: Կառքն ուներ չորս ձի, չորս անիվ և բոլոր կողմերից փակված էր: Կառապանը նստում էր դրսում: 
1908թ. ԱՄՆ-ում հռչակավոր Հենրի Ֆֆորդն ստեղծում է առաջին ավտոմեքենան:
1921թ. իր առաջին ավտոմեքենան թողարկեց «Պեժո» ընկերությունը: 

Նկարում ներկայացված են՝ 
1. Չինական պալանկինը
2. Հին եգիպտական մարտակառքը
3. Հին շումերական մարտակառքը
4. Հին հռոմեական մարտակառքը
5. Հին պարսկական մարտակառքը
6. Վիկինգ ծովագնացների նավերից մեկը
7. Եվրոպական ազնվական կառքը
8. Գյումրվա հայտնի ֆայտոնը 
9. «Ֆորդ» ընկերության առաջին հայտնի մեքենան

Նյութը պատրաստեց Ալիս Պետրոսյանը (12 տ.)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել