Չինաստանում 22 չինացի գրողներ, հայտնի հեղինակ և բլոգեր Խան Խանը դատի են տվել Apple-ին` հեղինակային իրավունքների խախտման համար: Ընկերության հետ դատական գործընթացի շրջանակներում չինացի գրողները միացել են «Հեղինակային իրավունքների ալյանսի» մեջ: 

Գրողները մեղադրում են Apple-ին իրենց ստեղծագործությունների «պիրատական պատճենները» App Store-ում անօրինականորեն տեղադրելու մեջ: Հեղինակային իրավունքների խախտման համար Չինաստանի գրողները Apple-ից պահանջում են 50 միլիոն յուանեի (7,9 միլիոն դոլար) չափով փոխհատուցում: 

Անցյալ տարի 2011 թվականին` հեղինակ և բլոգեր Խան Խանը նաեւ միացել էր 40 հեղինակների հայցադիմումին, որի հետեւանքով չինական որոնողական համակարգը` Baidu-ն, իր օն-լայն գրադարանից հանեց մոտ 3 միլիոն աշխատություն, որոնց պատճառով խախտվել էին հեղինակային իրավունքները:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել