Չեմ պատրաստվում հեռուստասերիալով երկարաժամկետ ներկայանալ. Լուիզա Ղամբարյանը՝ «Աբելի քույրը» սերիալում նկարահանվելու մասինLife.panorama.am-ը գրում է.

Արդեն մի քանի օր է դերասանուհի Լուիզա Ղամբարյանին հեռուստադիտողը տեսնում է «Աբելի քույրը» հեռուստասերիալում, որտեղ նրա կերպարի էությունը շատ պարզ է ՝ նա իր մասնկացությամբ հորդորում է առողջ ապրել եւ հղիությունից առաջ հետազոտվել առողջ սերունդ ունենալու համար:

Հիշելով նախկին հարցազրույցները, որոնցում Լուիզա Ղամբարյանը քանիցս հայտարարել է, որ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալից հետո հեռուստատեսային երկրաժամկետ դադար է վերցնելու, Life.panorama.am-ը փորձեց հետաքրքրվել, թե ինչո՞վ էր պայմանավորված դերասանուհու այդ որոշման չեղարկումն ու ինչո՞վ էր գայթակղիչ նոր սերիալում նկարահանվելու առաջարկը:

««Աբելի քույրը» հեռուստասերիալը ձեռնամուխ է եղել մի նախագծի, ըստ որի կոչ է արվում հղիությունից առաջ նախապես հետազոտվել, որպեսզի առավել առողջ երեխաներ լույս աշխարհ բերենք: Այսինքն սա, բացի գովազդային բնույթ կրելուց, նաեւ ուսուցողական նշանակություն ունի, եւ դա էր միակ պատճառը, որ համաձայնեցի ընդամենը հինգ սերիայում ներկայանալ որպես հյուր-կերպար,- նշեց դերասանուհին ու հավելեց.

«Ուզում եմ շեշտել, որ ես իմ հայտարարությունները միշտ ուժի մեջ եմ պահում եւ չեմ պատրաստվում հեռուստասերիալով երկարաժամկետ ներկայանալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել