Այդ առիթով պատրաստվել է Հրանտ Ստեփանյանի 100 լավագույն էտյուդներից կազմված տեսահոլովակ և այժմ հասանելի է ողջ աշխարհին: Ինչպես մեզ հայտնեց Հրանտ Ստեփանյանի որդին՝ Արշակ Ստեփանյանը, տարվա ընթացքում տպագրվելու է նրա գործերից կազմված գիրք-ալբոմ: Տեսահոլովակը կարող եք տեսնել այստեղ կից տեսանյութում: Հրանտ Ստեփանյանը Ծնվել է 1918թ. Ալեքսանդրապոլում, մահացել է 1980թ Երևանում: Ավարտել է Երևանի գեղարվեստի տեխնիկումը` 1937թ. և Ռիգայի (Լատվիայի հանրապետություն) գեղարվեստի ակադեմիան 1946թ.: Սովորել է արվեստագետ պրոֆեսոր Արիյ Սկրիդեի արվեստանոցում, որտեղ ուսանողական տարիներին մեկընդմիշտ կողմնորոշվել է` ուղի ընտրելով ռեալիզմի մեթոդը: 1973թ. Ստեփանյանի առաջին անհատական ցուցահանդեսը գրավել է արվեստասեր հասարակության ուշադրությունը:
1939թ. դյուցազնավեպի 1000 ամյակին նվիրված ցուցահանդեսում կտավն արժանացել է բարձր գնահատականի: Այդ և մեկ տասնյակից ավելի այլ նկարներ այժմ գտնվում են ՀՀ ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Երևան քաղաքի թանգարանում, Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում, Հայրենական պատերազմի թանգարանում, Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, Խ. Աբովյանի տուն-թանգարանում, արտասահմանյան բազմաթիվ երկրների ցուցասրահներում և անհատ կոլեկցիոներների մոտ: Ստորև Ձեզ եմ ներկայացնում Հրանտ Ստեփանյանի լավագույն էտյուդներից մի քանիսը:



