Ամիսներ առաջ Ֆեյսբուքը ներկայացրեց թայմլայնը: Ես ինքս հավանում եմ այն, սակայն օգտագործողներից շատերը դժգոհում են դրանից, կամ չեն կարողանում հարմարվել նոր դիզայնին: Եթե ցանկանում եք նորից վերադարձնել հին դիզայնը, ապա կարող եք օգտվել Google Chrome-ի համար նախատեսված այս հավելվածից:
1. Google Chrome դիտարկչով այցելեք այստեղ:
2. Սեղմեք Add To Chrome
3. Այնուհետև հաստատեք և տեղադրեք հավելվածը:
4. Փակեք բացված էջը և մտեք Ֆեյսբուք: Այժմ արդեն պետք է տեսնեք հին դիզայնը:
5. Թայմլայնը նորից վերադարձնելու համար կարող եք սեղմել հավելվածի նշանի վրա ու միացնել: Հետագայում նույն եղանակով կարող եք նորից անջատել:
Ցանկացած ժամանակ կարող եք անջատել կամ միացնել թայմլայնը և այնուհետև թարմացնել բացված Ֆեյսբուքի էջը: Հավելվածը ունի երկու վիճակ՝
- Թայմլայնը միացված է
- Թայմլայնը անջատված է
Հավելվածը ամբողջովին ջնջելու մասին կարդացեք այստեղ:
- Թայմլայնը միացված է
- Թայմլայնը անջատված է
Հավելվածը ամբողջովին ջնջելու մասին կարդացեք այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.armblog.net/2012/03/facebook-timeline.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել