22:04 , 19 մարտ, 2012
Ամիսներ առաջ Ֆեյսբուքը ներկայացրեց թայմլայնը: Ես ինքս հավանում եմ այն, սակայն օգտագործողներից շատերը դժգոհում են դրանից, կամ չեն կարողանում հարմարվել նոր դիզայնին: Եթե ցանկանում եք նորից վերադարձնել հին դիզայնը, ապա կարող եք օգտվել Google Chrome-ի համար նախատեսված այս հավելվածից:
1. Google Chrome դիտարկչով այցելեք այստեղ:
2. Սեղմեք Add To Chrome
3. Այնուհետև հաստատեք և տեղադրեք հավելվածը:
4. Փակեք բացված էջը և մտեք Ֆեյսբուք: Այժմ արդեն պետք է տեսնեք հին դիզայնը:
5. Թայմլայնը նորից վերադարձնելու համար կարող եք սեղմել հավելվածի նշանի վրա ու միացնել: Հետագայում նույն եղանակով կարող եք նորից անջատել:
Ցանկացած ժամանակ կարող եք անջատել կամ միացնել թայմլայնը և այնուհետև թարմացնել բացված Ֆեյսբուքի էջը: Հավելվածը ունի երկու վիճակ՝ - Թայմլայնը միացված է - Թայմլայնը անջատված էՀավելվածը ամբողջովին ջնջելու մասին կարդացեք այստեղ: