Panorama.am-ը գրում է.
Լոնդոնում գրանցված թուրքական The Business Year ամսագիրը Ադրբեջանի վերաբերյալ թողարկված ընթացիկ ամսվա համարում հրապարակել է Ավստրիայի` շուտով պաշտոնավարումը ավարտող նախագահ Հայնց Ֆիշերի հետ հարցազրույցըԱդրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ:
Հիմնականում երկկողմ տնտեսական հարաբերություններին նվիրված հարցազրույցի առաջին հարցը վերաբերել է 2017թ ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության առաջնահերթություններին:
Նախագահ Ֆիշերը սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին՝ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակման համար և կոչ է արել հաշվի առնել գրասենյակի վերաբացման հնարավորությունները: Հակառակ դեպքում, ասել է Ֆիշերը, գրասենյակի բացակայությունը «կարող է հանգեցնել ԵԱՀԿ շրջանակներում Ադրբեջանի մեկուսացմանը»:
Շեշտելով ԵԱՀԿ-ի՝ որպես հակամարտությունների կարգավորման հարթակի կարևորությունը, Հայնց Ֆիշերը ընդգծել է, որ «Ադրբեջանը պետք է վերանայի ԵԱՀԿ գրասենյակի փակման մասին որոշումը և վերաբացի այն»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



