Մենք` հայերս, ի՞նչ ենք ուզում էս աշխարհից... Ինչի՞ ենք փչացնում այս աշխարհը... Ինչո՞վ կարող ենք հպարտանալ... Հեռախոսակապո՞վ... Ատոմակայանո՞վ... Հայռուսգազարդո՞վ... Արաքսո՞վ... Մասիսո՞վ... որ ունենք... բայց մեզ չեն պատկանում... թե ինչո՞վ... Հնագույն ազգերից մեկն ենք... Առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը... Որովհետև հավատո՞ւմ էինք Հիսուսին... Թե՞ ճար չունեինք... Երկիրն էր պառակտվել... Դանակն էր հասել բգներիս... Պետք էր ժողովրդին համախմբել... Պարծենալու ոչինչ չկա... Մենակ զոհեր... Որ տվել ենք... զոհեր... Անմեղ զոհեր... Ինչի՞ հայը ուր գնա, մի վատ բան անելու է... Մի վատ բանով աչքի է ընկնելու... Ինչի՞ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս մենք` հայերս, միշտ ուզում ենք ինչ-որ մեկին «փռենք»... Ինչի՞ գնալով «խոպան»՝ չենք մտածում ու չենք փորձում արդար աշխատել... այլ մտածում ենք՝ ո՞նց խաբենք... ո՞նց հարստանանք միանգամից... ո՞նց «փռենք» ուրիշ մի հայի... որովհետև նա արդար քրտինքով «մի կտոր հացի» տեր է դարձել... Որովհետև նախանձ ենք... Շատ նախանձ... Ինչի՞ մենք` հայերս, պարծենում ենք Մեսրոպ Մաշտոցով ու հզոր այբուբենով... բայց «խալաձիլնիկից պամիդորներն օբշի հաշվով հանելուց հետո մտնում ենք Ֆեյսբուք և շեյր արած բոլոր փոսթերին լայք ենք անում»... Ինչի՞ ենք միշտ բողոքում... Բողոքում ենք, որ պատերազմ ենք հաղթել, բայց մութ է եղել... Բողոքում ենք կառավարությունից... բայց ոչխարի նման գնում ենք և ձայն ենք տալիս նրանց... Բողոքում ենք, որ «արա ախպեր 3000 դրամի համար գնամ բանվորություն անե՞մ... բա ա՞րժի»... բայց գնում ենք «խոպան», թշնամու տակերն ենք մաքրում ու պառկում, նրանց տներն ենք կառուցում ու կաֆել խփում... ժողովուրդ... մեր թշնամու երեխաներին ենք մեծացնում... պահում, սիրում ու կապնվում... Ինչի՞ ենք փախչում Հայաստանից... Չե՞նք ուզում հարազատ հողի վրա քրտինք թափել... Փայփայո՞ւմ ենք մեր հողը... Սպասո՞ւմ ենք՝ երբ է առիթ լինելու, որ եսիմ որերորդ անգամ արյամբ լվանանք... Փախչում ենք... Փախչում ենք մեր հարազատ հողից... ոչ թե մնում... մնում ու փորձում մի քիչ փոխել հային... փոխել դեպի լավը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել