Երկրներն, ինչպես մարդիկ, անում են այն, ինչ իրենց մոտ լավ է ստացվում և ինչին արդեն սովոր են: Եվրոպական երկրներն, օրինակ, սովոր են բանակցել, քննարկել, համաձայնության գալ, և դրա մեծ փորձ ունի: Ռուսաստանը, հակառակը, սովոր է պատերազմել, զենքի ուժով հաստատել իր կամքը, ինչի փորձ ևս ունի: Հայաստանը դիմակայելու մեծ փորձ ունի:
Բայց բոլոր այդ փորձերը փորձանք դառնալու միտում ունեն. Եվրոպան կրակն է ընկել բանակցությունների և քննարկումների ձեռքը, որովհետև շատ բաներ, որոնք պետք է պարզապես արգելվեին որպես հակամարդկային, այժմ լրջորեն քննարկվում են, Ռուսաստանը հետևողականորեն ներքաշվում է մեծ ու փոքր ռազմական գործողությունների մեջ, իսկ Հայաստանի համար դիմակայելու հին ու նոր առիթները չեն քչանում:
Մենք պետք է այլ ոլորտներում փորձ կուտակենք, որպեսզի դժվարություններին դիմակայելը չդառնա մեր միակ ճակատագիրը: