Panorama.am-ը գրում է.

«Հայաստանաբնակ եզիդները չէին կարող անտարբեր մնալ և  հենց ապրիլյան քառօրյա պատրազմի առաջին օրը կամավոր մեկնել են Արցախ: Նրանք նոր են վերադարձել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աշխարհի և Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը:

Նրա խոսքով, հայաստանաբնակ եզդիները միշտ պատրաստ են կանգնել հայ ժողովրդի կողքին: Ա.Թամոյանի խոսքով, Հայաստանում եզդիների համար շատ մեծ հնարավորություններ են ստեղծված, ինչի համար իրենք երախտապարտ են: 

Ա. Թամոյանն ասաց, որ 1990 –ական ղարաբաղյան պատերազմի ժամանակ 500 եզդի է մասնակցել, ունեցել են 36 զոհ, իսկ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ունեցել են 5 զոհ: 

Հայաստանում եզդի համայնքի հոգևոր առաջնորդ, երկրապահ Բրո Հասանյանի խոսքով, քառօրյա պատերազմին հինգ տասնյակից ավելի եզդիներ են  մասնակցել` որպես կամավորներ և պայմանագրայիններ,  իսկ ընդհանուր առմամբ հայոց բանակում ծառայում է 130  եզդի ժամկետային զինծառայող: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել