Հետաքրքիր միտում է նկատվում ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում. նրանք հիմա շատ հստակ ու միաբերան խոսում են արցախա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման մասին: Մինչ ապրիլյան դեպքերը՝ նման մոտեցում հազիվ տեսնեինք, նույնիսկ այդ երկրի պաշտպանության նախարար, անհավասարակշիռ, ժամանակին բանակում ծառայությունից փախած, հանցագործության մեջ հետապնդվող ու գժի թուղթ հանած Հասանովը, ով միշտ հոխորտում է հարցը ռազմականով լուծելու մասին, հայտարարում է, որ պետք է խաղաղ ճանապարհով կարգավորել: Չգիտեմ՝ ինչ է փոխվել. միգուցե հայկական զինուժն է նրանց ապացուցել, որ ռազմականով անհնար է՝ լավ դաս տալով կամ միջազգային հանրությունն է այլևս ճնշում գործադրում, թե ժամանակ են փորձում շահել (դատելով ադրբեջանական էլիտայի վարքաբանությունից՝ ամենահավանականը հենց առաջին տարբերակն է, քանի որ նրանք ամենց լավ հասկանում են ուժի լեզուն), բայց որ մի բան փոխվել է, ակնհայտ է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: