Քչերը գիտեն, թե ինչու է ոզնին իր մեջքին խնձոր և սունկ տեղափոխում։ Իրականում այս կաթնասունները նախընտրում են սնվել միջատներով և միֆ է այն վարկած, իբր նրանք ձմեռվա համար կեր են ամբարում` խնձորի ու սնկի տեսքով։ Նրանք ձմռանը քուն են մտնում, իսկ կերն ամբարում են իրենց ներսում` ճարպի տեսքով։ Նրանք ուտում են ոչ թե սունկը, այլ դրա վրայի միջատներին, իսկ խնձորն օգտագործում են որպես տզերից, լվերից և այլ մակաբույծներից ազատվելու միջոց։ Թափառելով անտառում, ոզնին իր փշերով դիպչում է տարբեր ճյուղերի և խոտերի, որոնց վրայի մակաբույծներն էլ տեղափոխվում են նրա վրա և սկսում անտանելի խայթել ու անհարմարություն պատճառել կենդանուն։ Փշերի ծակոցի արդյունքում խնձորից արտազատված թթու հյութը հիանալի պայքարում է այդ արարածների դեմ և ազատում ոզնուն տանջանքներից։
Եթե պատահմամբ ոզնու հանդիպեք, նրան սնկով կամ խնձորով չհյուրասիրեք, չի գնահատվի։ Փոխարենը որդեր և միջատներ ման եկեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: