Եթե "հայրենիք" ասելով հասկանում ենք հազարամյա վանքերն ու եկեղեցիները, սահմանն ու Մատենադարանը, Երևանի կենտրոնն ու <լենինի> հրապարակը, մեր դառը պատմությունն ու Ցեղասպանության ճանաչումը, "Քելե Լաոն" ու "Դլե Յամանը", նույնիսկ` ԼԵԶՈՒ~Ն; "ազգային մշակույթ" ասելով հասկանում ենք միայն արվեստը, հայրենիքի պաշտպան համարում ենք միայն սահմանում կանգնածին, "հայ" ասելով` հասկանում ենք Հայաստանում ապրող քրիստոնյա հայ, մի երկու տարի առաջ Հայաստանից փախածներին համարում ենք սփյուռքահայ, եթե կաշառակերությունն ու ապօրինությունները, թալանն ու ծախվելը չենք համարում պետական դավաճանություն, վերջապես` եթե այս աշխարհում մեր միակ եղբայրը Ռուսաստանն է, ով ամբողջ թափով խրախուսում և սատար է կանգնում մեր կարճ խելքից ծլած սուտ հայրենասիրությանը, իսկ մնացածները` են անբարոյական թշնամիներ, ուրեմն կարելի է վստահաբար ասել, որ պետականություն ունենալը ամեն ազգի խելքի բան չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել