Հայոց բանակի օրվան նվիրված Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ հունվարի 28-ին Երևանի շախմատի տանը անցկացվեց շախմատային ընկերական հանդիպում Հայրենական Մեծ Պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակից –վետերանների և շախմատի օլիմպիական չեմպիոններ Տիգրան Պետրոսյանի և Գաբրիել Սարգսյանի միջև: Ողջունելով ներկաներին և շնորհավորելով հայոց բանակի 21-ամյա տարեդարձի առթիվ՝ վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը նշեց, որ օրն այս պատահականորեն չէ ընտրված, քանզի շախմատային յուրաքանչյուր հաղթանակ մեզ համար հավասարազոր է ռազմական հաղթանակի: «Լինելով շախմատային գերհզոր պետություն՝ մենք այս կերպ փորձեցինք շնորհավորել մեր վետերաններին այս հրաշալի տոնի առթիվ: Իսկ այստեղ մեկտեղվել են մարդիկ, զինվորականներ, ովքեր մեծ լումա ունեն մեր պետության և բանակի կայացման գործում», -նշեց Արա Սադոյանը: Մրցաշարի ավարտին մասնակիցները վարչական շրջանի ղեկավարիի կողմից ստացան պատվոգրեր և նվերներ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել