-Գառնեցիները հաղթեցին. Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրահանգել է դադարեցնել ջրատարի կառուցումը:

-Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր, գեներալ- մայոր Վիտալի Բալասանյանը հանդես է եկել հայտարարությամբ: Նա կոչ է արել՝ զերծ մնալ ցանկացած հայտարարությունից, մեկնաբանությունից և ոչ պրոֆեսիոնալ պարզաբանումներից, որոնք կարող են վնասել Արցախի անվտանգությանը:

-ԼՂՀ-ն պետք է բանակցություններին մասնակցի բոլոր փուլերում. Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայան:

-Մայիսի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ:
Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:

-200 միլիոն դոլարին համարժեք ռուսական զենքի մատակարարումը սկսված է,- ասել է ՊՆ Սեյրան Օհանյանը:

-Հովիկ Աբրահամյանը չի բացառում կառավարության կազմում հնարավոր փոփոխությունները:

-Մահացել է Գանձասարի վանահայր Տեր Գրիգորը:

-Ֆրանսիան և Գերմանիան դեմ են Ուկրաինայի և Թուրքիայի համար ԵՄ-ի հետ վիզայի ազատականացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել