Կանոններ շատ կան մեր կյանքում, որոնք ի օգուտ մեզ և մեզ հակառակ են, այդ կանոնները հորինել ենք մենք` չգիտակցելով դրանց իմաստը: Կանոնները լինում են թե՛ մարդկության, թե՛ բնության համար, մարդկության համար կանոնները լինում են հենց վերջինիս կողմից գրված և Աստծուց տրված: Աստծուց տրված կանոններից մեկը՝ «ինչ որ ուզում ես մարդիկ քեզ անեն, այն էլ դու արա նրանց», բոլորիս շատ հայտնի է: Կարծում եմ` բազմիցս եք լսել այս: Շատ քչերն են ուշադրություն դարձնում այս կանոնին և քչերը՝ պահում այն: Բոլորս էլ սիրում ենք նվերներ ստանալ, բայց պետք է նաև սիրել նվիրել: Ուրիշ բան, եթե դու չունես հնարավորություն, իսկ եթե ունես, պետք է նաև սիրես: Սիրես ու նվիրես ոչ թե այն ակնկալիքով, որ ինքն էլ քեզ կնվիրի, այլ այն, որ նա կուրախանա քո նվերից, որից էլ դու կուրախանաս:
Կանոններ սահմանում են նրանք, ովքեր կարողանում են փոխել, միևնույն ժամանակ ազդեցություն թողնել մյուսի վրա: Մենք էլ ունենք մեր կանոնները` սահմանված մեր կողմից, որոնք շատ հասարակ ու անձնական են, և դրանց ենթական մենք ենք և մեր ընկերները՝ մասամբ: Ընկնելով մյուսների կանոնների տակ` մենք հնարավոր է շահենք կամ տուժենք` կախված կանոնի տեսակից և կանոնակարգից: Եթե չենթարկվես այդ կանոններին դու կկարողանաս ինքդ սահմանել կանոններ: Գծիր քո սահմանները և թելադրիր քո կանոնները, ապա ստիպիր, որ հարգեն ու ենթարկվեն քո կանոններին, այդ ժամանակ դու կունենաս լիարժեք կանոն, և դու կլինես ոչ թե ենթակա քո կանոնին, այլ՝ կանոնը քեզ ենթակա: Չէ՞ որ դու կարող ես....
Գ. ԱՎԱԳՅԱՆ