Այս օրերին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Գառնիում, որտեղ տեղի բնակիչները փակել են դեպի Երևան տանող ճանապարհը և սպառնում են նաև փակել Երևան եկող ջուրը:
Պատճառը Գառնիից Արարատյան դաշտերի ոռոգման նպատակով ջրի տեղափոխումն է, որին դեմ են տեղի բնակիչները: Ըստ գառնեցիների, իրենք են ջրի տերը, քանի որ այն գտնվում է իրենց բնակավայրերին մոտ:
Ակամայից հիշեցի Արտաշես Բարեպաշտի ժամանակաշրջանի բաժանումները, երբ գյուղացիներին սեփականության իրավունքով տրվում էր որոշակի պետական ռեսուրս ՝ այն շահագործելու նպատակով:
Գլոբալ առումով կարելի է հասկանալ մարդկանց մտահոգությունը, սակայն դա զուտ էսթետիկական տեսանկյունից: Ջրերը համարվում են պետական ռեսուրս, որոնք որ ենթարկվում են շահագործման պետության հրամանագրերի համաձայն, և ունեն հատուկ նշանակություն ՝ թիրախային հարցերի լուծման հարցում:
Եթե յուրաքանչյուր քաղաքացի ոտքի կանգնի ու փորձի այսպես ասած «իրանով անի» իր բնակավայրին մոտ գտնվող որևէ շինություն կամ ռեսուրս, առանց փորձելու հասկանալ տվյալ օբյեկտի օգտագործման առավել նպատակային և արդյունավետ լինելու տարբերակները, ապա մենք կարող ենք ունենալ քաոսային իրավիճակ: