Սյունիքի սարերի մեջ, արդեն քանի տարի է, հպարտ կանգնած է Սիսական գունդը, որը իր զորքով՝ նաև պաշտպանում է այդ նույն սարերը: Սիսական գունդը կազմավորվել է ֆիդայիններից, սկզբնական շրջանում նրանք թշնամու դեմն առել են տանը եղած-չեղած որսորդական հրացաններով ու ինքնաշեն այլ զենքերով: Տարիներ անց ֆիդայական այդ զորքը դարձել է հզոր գունդ, համալրվել է զենքերով և զինվորական տեխնիկայով, արդեն ունի հրետանային դիվիզիոն և գումարտակներ: Գնդում իրենց ծառայությունն են իրականացնում դեռ ֆիդայական կամավոր տղերքը, որոնք այն ժամանակ մասնակցել են կռիվներին ու ազատագրել են Սյունիքի համար շատ կարևոր դիրքեր, այժմ նրանք, որպես սպա, որպես գնդի հրամանատարի տեղակալներ՝ փոխգնդապետի կոչումով, ղեկավարում են գունդը:

Իմ ծառայության տարիներին գնդի հրամանատարը Էջիմածնեցի, այն ժամանակ դեռ գնդապետ Արթուր Սարգսյանն էր: Գնդապետ Սարգսյանը այն հրամանատարներից էր , որին և հարգում էին , և տեղը եկած ժամանակ վախենում: Կյանքում սպայի մեղավորության համար չէր պատժի զինվորին, նույնն էլ հակառակը, այդպիսով չէր լարում զինվոր-հրամանատար հարաբերությունները, ամեն մեկը պատասխան էր տալիս սեփական արարքի համար: Ծառայության վերջին ամիսներին գնդապետ Սարգսյանը տեղափոխվեց մեկ ուրիշ բանակային կոռպուս, որպես կոռպուսի հրանատարի տեղակալ, այժմ տեղյակ չեմ նրա գործունեությունից, շատ կուրախանամ , որ իր նման հրամանատարը արդեն գեներալի ուսադիրներ ունենա:
Գնդի շտաբի պետը , նորից Էջմիածնեցի, Սարգսյանի մոտիկ ընկեր, այդ ժամանակ դեռ փոխգնդապետ Կարեն Սերոբյանն էր: Չնայած Սերոբյանը ավելի խիստ բնավորություն ուներ, բայց նրան նույնպես բոլորը հարգում ու սիրում էին՝ և սպաները , և զինվորները: Հետագայում Սերոբյանը նույնպես տեղափոխվեց , եղավ բրիգադի շտաբի պետ, հետո Գորիսի գնդի հրամանատար, նրանից ևս հիմա տեղյակ չեմ , բայց գիտեմ , որ որևե գնդի հրամանատարն է:

Գնդի հրամանատարի տեղակալներն էին՝ փոխգնդապետ Միրզոյանը, գնդապետ Միքայելյանը, փոխգնդապետ Ամիջանյան Ժիրայրը, փոխգնդապետ Վարդգես Մարգարյանը, թող ներեն մնացած տեղակալները , բայց անունները չեմ հիշում: Փոխգնդապետ Ամիրջանյանը այն զինվորներից էր, որը մասնակցել էր Սյունիքի ամենակարևոր դիրքի ազատագրմանը՝ Աղոթարան սարը: Այդ դիրքը շատ կարևոր նշանակություն ունի հայկական զինված ուժերի համար , և դա ազատագրել է փոխգնդապետ Ամիրջանյանը՝ իր մի քանի ընկերների հետ: Այս մարդիկ եղել են ու կան Սիսական գնդի դեմքերը, հիմք դնողները ու շարունակողները:
Գնդի հրետանու պետն էր այն ժամանակ փոխգնդապետ Արթուր Սահակյանը /ազգանունը կարողա սխալ գրած լինեմ/ , լեննականցի էր, ընտիր մարդ ու հրամանատար, բայց շատ ուժեղ չափալախում էր՝ երկու օր հետ չէիր գալիս: Հիմա կարծեմ արդեն գնդապետի կոչում ունի, շատ ուրախ եմ:
Դիվիզիոնի հրամանատարը այն ժամանակ փոխգնդապետ Մեխակ Սահակյանն էր, էլի լեննականցի ու ընտիր մարդ:
Գումարտակների հրամանատարները՝ փոխգնդապետ Մնացականյան , փոխգնդապետ Ավալյան: Հիմա երկուսն էլ տեղափոխվել են այլ տեղեր: Դասակիս հրամանատարը ՝ ավագ լեյտենանտ Կիրակոսյան Էդգար, իրան սկզբից զինվորները չէին սիրում , բայց ընթացքում զգում էին,որ շատ կարգին տղա է, կուզեմ հիմա գոնե կապիտան լինի:

Մի խոսքով ինչ գլուխներդ ցավացներ, այս գունդը երկար ու հետաքրքիր պատմություններ ունի, տարիներ են անցել , լիքը զինվորներ այստեղ իրենց պարտքն են կատարել՝ պաշտպանել են Սյունիքն ու իր դիրքերը: Մի օր հաստատ այդ գնդի զինվորները Նախիջևանում են լինելու ու այնտեղից են պաշտպանելու բոլորիս: Գնդի հրամանատարները այդ գործի կեսը արել են , մնում է զինվորները շարունակեն կիսատ թողած գործը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել