aviatomser_erevan_2013Araratnews.am-ը գրում է.

Միջերկրական ծովում շարունակվում են մայիսի 19-ին կործանված EgyptAir ավիաընկերության A320 օդանավի մնացորդների որոնման եւ դուրսբերման աշխատանքներ: Որոնողական գործողության ժամանակ արդեն հայտնաբերվել են ուղեւորների անձնական իրերը, ինչպես նաեւ մարմինների մնացորդներ:

Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ օդանավի կործանման հետեւանքով 66 ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ ոք ողջ չի մնացել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, երկարատեւ որոնողական աշխատանքներից հետո մայիսի 19-ին Միջերկրական ծովում՝ Ալեքսանդրիայից 290 կմ դեպի հյուսիս, օդանավի մնացորդներ, մի քանի փրկարարական բաճկոն եւ պլաստիկե իրեր են գտել: Նաեւ հայտնաբերվել է ուղեւորներից մեկի մարմնի մնացորդները:

Որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցում են Եգիպտոսի, Ֆրանսիայի, Հունաստանի, ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Իտալիայի ռազմաօդային եւ ռազմածովային ուժերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել