«Երեխաների իրավունքների պաշտպանություն» արտահայտությունը մեր իրականություն մտավ անկախությունից անմիջապես հետո: Ստեղծվեցին երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բազմաթիվ կազմակերպություններ, որոնք դրսի փողերով պաշտպանում են հայ երեխայի շահերը: Իհարկե, դա ևս կարևոր է, քանի որ հաճախ երեխաների իրավունքները ոտնահարվում են անտեղի, անամոթաբար ու աներևույթ, սակայն դրա հետ մեկտեղ մեր իրականություն մտավ նաև ծայրահեղությունը: Եթե մեր ծնողներին անսովոր, խորթ, անգամ ծիծաղելի կարող էր թվալ, որ արևմուտքում երեխան դատի է տալիս ծնողին, քանի որ վերջինս «համարձակվել» է իրեն նկատողություն անել, մենք արդեն տատանվում ենք՝ ծիծաղե՞նք, թե՞ դրա շուրջ մտածենք: Ծայրահեղությունն այնքան արմատացավ, որ երեխաները դարձան ագրեսիվ՝ տառապելով այն բարդույթից, թե ամեն քայլափոխի իրենց իրավունքները ոտնահարվում են:
Ծայրահեղության վառ դրսևորում էր մարտի 2-ին Երևանի թիվ 194 դպրոցում տեղի ունեցած միջադեպը, երբ 3-րդ դասարանցի Էլենը լացելով գնացել է տուն և ծնողներին ասել, որ ուսուցչուհին իրեն ապտակել է: Հայրը բարկացել է, իսկ երբ երեխայի ականջին նաև կապտուկ է հայտնաբերել, նրա բարկությունը հասել էր գագաթնակետին: «Քյարթու» հայ տղամարդը, որ մեկ ուրիշին անպայման կդատապարտեր լրատվամիջոցներին «գործ տալու» մեղադրանքով, անմիջապես զանգահարել է «Արմենիա» հեռուստաընկերություն, օպերատորով և լրագրողով զինված, հասել դպրոց: Օպերատորի տեսախցիկն էլ վավերացրել է, թե ինչպես է իր «երեխայի իրավունքները պաշտպանող» հայրը մոտենում տնօրենի սենյակում գտնվող ուսուցչուհուն ու բղավում. «Խի՞ ես էրեխուս խփել, խի՞ ես խփել…»: Չբավարարվելով այդքանով՝ ծնողն իր երեխայի իրավունքները պաշտպանելու առավել գործնական տարբերակի է անցել և հայհոյելով թքել ուղիղ ուսուցչուհու երեսին:
Շոկի մեջ հայտնված ուսուցչուհին, երկար ժամանակ ուշքի չգալով, փորձել է պարզաբանել տեղի ունեցածը: Նա ասել է, որ ինքն ընդամենը դիտողություն է արել «ամեն անգամ դասից ուշացող, բուտերբրոդ ծամելով դասասենյակ մտնող և իր դիտողություններին բանի տեղ չդնող աշակերտուհուն»` նրա վերարկուից բռնած նստեցնելով տեղը:
Դպրոցի տնօրենն էլ ներկայացրել է երեխայի ականջի կապտուկի հետևյալ վարկածը. ֆիզկուլտուրայի ժամին Էլենը քաշել է դասընկերուհիներից մեկի մազերը, քանի որ վերջինս ուրախացել է իր թիմի հաղթանակի առթիվ, իսկ մի քանի այլ աշակերտներ, պաշտպանելով իրենց ընկերուհուն, հարձակվել են Էլենի վրա, և ծեծկռտուքի հետևանքով նրա ականջը կապտել է:
Երեխայի հորն այդ բացատրությունները հավաստի չեն թվացել, և նա ոտնահարել է անգամ «քյարթուների» չգրված օրենքն ու դիմել ոստիկանություն: Դեպքից օրեր անց ուշքի եկած ուսուցիչը նույնպես ոստիկանություն է ներկայացել ծնողի դեմ բողոքով: Նրանց բողոքներն արդեն հասել են ոստիկանության Էրեբունու բաժանմունքի քննչական բաժին:
Այս միջադեպից հետո ակամա միտքս եկավ Արամայիս Սահակյանի բանաստեղծություններից մեկը, որը, ի դեպ, նաև իմ մորական տատին է նվիրված` Արծվաշենի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Հայկանուշ Օհանյանին. նա եղել է բանաստեղծի առաջին ուսուցիչը: Բանաստեղծությունը կոչվում է «Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև»: Ահա մի հատված դրանից.
Շարունակությունն՝ այստեղ