Շատերը հանրապետականների մաթեմատիկական գիտելիքներից են դժգոհում, որ չգիտեն հեկտարի, մետրի և քառակուսի մետրի տարբերությունները և հաշվելու ձևերը:
Ասեմ, որ իրենց անձնական և կուսակցական բարոյականությունը ենթադրում է նախագահի խոսքերը կրկնել, ոչ ավելի:
Ասվե՞լ է, որ այդ տարածքը ռազմավարական նշանակություն չունի, ուրեմն իրենք հա՛ կրկնելու են, որ չունի:
Անիմաստ է իրենց հարցնել, թե եթե վաղը Ադրբեջանը կրկին փորձի վերցնել ռազմավարական նշանակություն չունեցող տարածք, մեր զինվորները կռվելու՞ են այդ տարածքի համար, թե՞ սուս-փուս հանձնելու ենք, քանի որ զինվորի կյանքն ավելի կարևոր է, քան ռազմավարական նշանակություն չունեցող տարածքը: Նրանք նման և հարակից անդուր հարցերում չեն կողմնորոշվում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=908834179245795&id=100003576633868
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել