Նախնական տվյալներով Փարիզ-Կահիրե չվերթի ուղևորների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: Այն մասին իր թվիթերյան հաշիվում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ 

Հիշեցնենք, որ EgyptAir ավիաընկերության փոխնախագահ Ահմեդ Աբելը հայտարարել է, որ Փարիզից Կահիրե ուղևորվելու ժամանակ ռադարներից անհետացած A320 ինքնաթիռի անձնակազմը Փարիզի օդանավակայանից թռչելու ժամանակ չի հայտնել անսարքությունների մասին, հայտնում է CNN հեռուստաալիքը:

«Շառլ Դը Գոլից (օդանավակայանից) Կահիրե թռիչքի ժամանակ չեն եղել անսարքություններ»,- հայտնել է նա հեռուստաալիքին տված հարցազրույցում:

EgyptAir-ի փոխնախագահի խոսքով՝ օդաչուն 6.000 ժամի թռիչքային փորձառություն ուներ, երկրորդ օդաչուն՝ 4.000 ժամ:

Ինչպես Sputnik-ին հայտնել է Կահիրեի օդանավակայանում աղբյուրը, Կահիրեում վայրէջքից հետո ինքնաթիռը պետք է ուղևորվեր Հուրգադայի օդանավակայան:

SkyNewsArabia հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ուղևորատար ինքնաթիռում եղել են Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իրաքի քաղաքացիներ:

 շ

Ավելի վաղ հաղորդվել է, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերությանուղևորատար ինքնաթիռը կորել է ռադարներից: A320-ում եղել է 56 ուղևոր և անձնակազմի տասը անդամ: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից:  «Մայադին» հեռուստաալիքը Twitter-ի իր էջում՝ վկայակոչելով Egyptair ավիաընկերությունում աղբյուրների, հայտնել է, որ ռադարներից անհետացած Egyptair ավիաընկերության ինքնաթիռն ընկել է Միջերկրական ծովը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել