Մենք գլուխ ենք խոնարհում մեր զոհերի առաջ, որոնք իրենց կյանքը ներդրեցին այսօրվա Հայաստանի անկախության հիմքում, երախտագիտության խոսքեր ենք ասում զոհվածների ընտանիքներին: Մենք երախտագիտություն ենք հայտնում նաև բոլոր ծառայածներին ու ծառայողներին և հատկապես առաջապահ գծի մեր զինվորներին, որոնք անմիջական վտանգին կանգնած են դեմ հանդիման:
Այս օրը պետք է լինի նաև այն օրը, երբ երկրի ղեկավարությունը խոստանա և գործով ապացուցի, որ ամեն ինչ կանի սահմանը պաշտպանող այդ երիտասարդների համար, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց նպատակներին ու երազներին հասնել սեփական հայրենիքում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/VartanOskanian/posts/548747498469778
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել