Պատկերացրեք՝ մի օր արթնանում եք, իսկ ձեր կողքին պառկած է Սոս Ջանիբեկյանը: Այո-այո ձեր երազանքը կատարվել է և դուք ամուսնացել եք նրա հետ: Վստահ եմ՝ դուք ուժեղ կին եք, որ կարողացել եք թռնել Սոսի թինեյջերական ֆաների գլխից, ավելին որ կկարողանաք դիմանալ Սոսի բնավորությանը: Հիմա ամեն ինչ հերթով:

  1. Սիրունատես տղամարդը միշտ ուշադրության կետրոնում է

Գաղտնիք չէ, որ գեղեցիկ մարդիկ գրավում են, բայց այդ տեսակները երբեք երկարաժամկետ հարաբերությունների համար չեն: Սոսի պես տղամարդիկ գրեթե միշտ դատապարտված են անլուրջ հարաբերություններ ունենալուն, նրանց ավելի շատ ուզում են, բայց չեն ուզում ընտանիք կազմելու համար: Այն աղջիկները, ովքեր նրան աստվածացնում են, ստիպում են նրան հավատալ, որ նա վերջն է և որ աղջկան հավանի, ապա նրա սիրտ տանող ճանապարհը բաց է: Սոս, իջիր երկնքից, խելացի աղջիկները նախըտրում են լուրջ տղամարդկանց:

12553033_688883567915745_451576915030868245_n

  1. Նրանից հեռանում են

Սոսի նախկին կանանց ցուցակից գոնե երկուսին ճանաչում ենք՝ մոդել Լյուսին և հաղորդավարուհի Աննա Կյոկչյանը: Նրանցից և ոչ մեկի հետ էլ Սոսն այդպես էլ չամուսնացավ, իսկ ինչ եք կարծում՝ ինչո՞ւ: Երբ գալիս է կարևոր և պատասխանատու պահը, Սոսը միշտ թռնող դերում է հանդես գալիս. նա սիրում է   առանց պատասխանատվության հարաբերություններ: Այսպիսի տղամարդու կողքին ոչ մի կին, անգամ նրա գեղեցկության համար, երկար չի մնա: Թե՜ Լյուսին, և թե՜ Աննան ժամանակին հեռացան Սոսից՝ գտնելով իրենց երջանկությունը ուրիշ տղամարդկանց կողքին:

  1. Կնամոլ է

Սոսի կողքի կինը պետք է չափազանց ուժեղ լինի, քանի որ Սոսը միշտ էլ կանանց ուշադրության կենտրոնում է լինելու: Էլ չեմ ասում, թե որքան շատ է Սոսը սիրում գեղեցիկ կանանց: Հիշո՞ւմ եք, երբ առաջարկում էր Քիմին Ծղոտներ տանել. ոնց կվերաբերվի նրա կինն այս փաստին, երբ ամուսինը նման ստատուս գրի: Իսկ գուցե՞ մեր Սոսը իր բոլոր կանանց ծղոտներ է տանում:

11817175_627573687380067_519384569767740421_n

  1. Խմիչքի հանդեպ սերը

Սոսին հաճախ կարելի է տեսնել տարբեր ակումբներում և այնպիսի ժամանցային վայրերում, որտեղ կարելի է լիցքաթափվել և մի քիչ խմել: Գաղտնի չէ, որ նա ալկոհոլի հանդեպ սեր ունի. դա ինչ որ չափով հատուկ է դերասաններին: Սա գուցե արդարացում, բայց ոչ մի աղջիկ չի հանդուրժի, երբ իր սիրելին հարբած մտնի տուն: Սոսին հաճախ կարելի է տեսնել ակնոցով, ինչը կարծում եմ երկու պատճառ ունի, մեկը՝ ուզում է նրան չճանաչեն, իսկ մյուս դեպքում էլ` չի ուզում տեսնեն ուռած աչքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել