Խորհրդարանի աշխատանքները հետևելիս մի այսպիսի եզրակացության հաստատ կհանգես՝ պատգամավորների մեջ կոնսեսուս ի վերջո հաստատվեց, սակայն ոչ թե ընտրական օրենսգրքի, այլ ուղղակի աշխատանքի չգնալու ու նիստերին չմասնակցելու հարցում:
Քանի կար գործարար պատգամավորներն էին թռնում ու զբաղվում իրենց բիզնեսի ընթացիկ խնդիրներով, հետո ֆիդայական հատվածը լքեց խրամատը՝ տեղափոխվելով մեկ այլ խրամատ՝ Արցախում (հարգելի պատճառներով), իսկ վերջին շրջանում երրորդ խրամատն է ուրվագծվում՝ ֆեյսբուքյան:

Նայում ես տեսնում ես ամբողջ օրը պատգամավորները ֆեյսբուքում են «բանավիճվում», խրոխտ առաջարկներ գրում ու բաց նամակների-առաջարկների ձևով ուղղում այս կամ այն պետական մարմնին:
Ուզում ես հարցնել՝ տղերք, իսկ դու տեղյակ ե՞ք, որ դուք կարաք ձեր առաջարկները որպես պատգամավոր հղել ԱԺ-ից, նիստերի, հարցուպատասխանների, հայտարարությունների միջոցով, իսկ ֆեյսբուքը ճիշտ է հարմար մեդիագործիք է, սակայն պատգամավորի դեպքում անհասկանալի, զարմանալի:

Ձեր աշխատանքն առաջին հերթին նիստերի դահլիճում է, այլ ոչ թե ֆեյսբուքյան տիրույթում, ուշքի եկեք, այդ ռազմահայրենասիրությունն ու ամբոխահաճությունը մի կողմ դրեք ու անցեք գործի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել