Ինչպես գիտենք, օրերս գործադիր մարմնի նիստի ընթացքում հայտարարվեց, որ տնտեսական միջավայրի բարելավման և պետական միջոցների տնօրինման նկատմամբ մոտեցումները պետք է վերանայվեն:
Ապրիլյան իրադարձությունները ստիպում են փնտրել պետական միջոցների բաշխման ավելի արդյունավետ ուղիներ, ինչպես նաև տանել ոչ առաջնային ծախսերի կրճատման աշխատանքներ:
Այդ նպատակով խնդիր է դրվել կրճատել, թե գործուղումների համար նախատեսված ծախսերը, և թե ծառայողական ավտոմեքենաների թիվը:
Տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ տարվում են աշխատանքներ նաև կոռուպցիայի և մենաշնորհի դեմ պայքարելու հարցում: Պատահական չէ, որ օրենսդրական փոփոխություններով անցում է կատարվելու հակամենաշնորհային քաղաքականության:
Բնական է, որ առաջին արդյունքները, որպես այդպիսին կարելի է ակնկալել բյուջետային ծախսերի կրճատումից, քանի որ վերջին երկուսը հնարավոր է կյանքի կոչել երկարաժամկետում: