Tert.am-ը գրում է.
Փաստորեն Մինսկի խմբի եռանախագահությունը միահամուռ հայտարարեց, որ բացառում է ռազմական լուծումը և պնդում է, որ կողմերը պետք է վերադառնան 1994-1995թթ.-ին ստորագրված եռակողմ պայմանագրին՝ հրադադար հայտարարելու մասին. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանյան Արզումանյանը:
Ըստ նրա՝ կարևոր է կողմերի համաձայնությունը միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ներդնելու առնչությամբ, ինչի մասին ՀՀ-ն բազմիցս հայտարարել է, բայց Ադրբեջանը հրաժարվում էր:
Արզումանյանի խոսքով՝ Նախագահ Սերժ Սարգսյանի նախապայմաններից երկուսը, ըստ էության, վերահաստատվել են: «Մեկ նախապայման չի արվել, որն ավելի հռետորական էր, հասցեական հայտարարության մասին էր, ինչը բացառված է, որ միջնորդներից որևէ մեկն անի, դա աքսիոմա է, մենք ավելի պետք է ակնկալենք հասցեական հայտարարություններ մեր բարեկամ երկրներից: Այո, զոհվում են զինվորներ, այս գիշեր էլ, ցավոք, եղել է զոհ, սա կարելի է համարել այս պատերազմի իներցիան»,- ասաց նա:
Միաժամանակ նա նշեց, որ վերահաստատելով զինադադարը և Կասպրչիկին նոր լիազորություններ տալով, որը նաև պայմաններից մեկն էր՝ լրացնել դիտորդների քանակը, հնարավոր կլինի զինադադարի ամրապնդման ճանապարհին ռեալ ձեռքբերումներ արձանագրել:



