Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի նկատմամբ С-300 զենիթային հրթիռային համակարգերի հետ կապված Իրանի պահանջի հիմնական մասը ամբողջությամբ կարգավորվել է, երբ Թեհրանն ստացել է С-300 համակարգերի առաջին խմբաքանակը: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Իրանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Հուսեյն Սաբհանին:
«Կարող ենք ասել, որը գործը դադարի փուլում է, այն ետ կանչելու համար մի շարք միջոցառումներ են անհրաժեշտ, որոնք Իրանը պետք է ձեռնարկի Միջազգային դատարանի առաջ, սակայն հայցի հիմնական մասը կարգավորվել է Իրանի կողմից С-300 համակարգերի առաջին խմբաքանակի ընդունմամբ», -ասել է Սոբհանին:
Վերջինիս խոսքով` համակարգերի ստացումից հետո հայցն այլևս օրինական հիմնավորում չունի, քանի որ ռուսական կողմն այժմ կատարել է իր պարտավորվածությունները:
Ինչպես հայտնել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը` ռուսական С-300 զենիթային հրթիռային համակարգերը իրանական բանակի տրամադրության տակ են հայտնվել ապրիլին: