Եվրատեսիլում հաճախ հաղթող են ճանաչվում այն երկրները, որոնք վերջին շրջանում ինչ-ինչ հարաբերություններ են սկսել Եվրամիության հետ, կամ փորձում էին սկսել, բայց ինչ-որ բան այնպես չի ստացվել, ինչպես պատկերացնում էին այդ երկրներում և ինչպես խոստանում էին Եվրամիությունում: Եվ Եվրատեսիլում հաղթանակն ընդամենը սփոփանքի դեր է կատարում, իբր Եվրամիության հետ հարաբերություններում քաղաքական և տնտեսական հարցերում մեծ հաջողություններ չունենք, բայց ամեն դեպքում մշակույթի մակարդակում մենք ձեզ ընդունում ենք:
Եթե իրոք այնպես է, ինչպես ես եմ պատկերացնում, ուրեմն սրտանց ցանկանում եմ, որ Հայաստանը մոտակա տարիներին Եվրատեսիլում չհաղթի: Մեզ հաղթանակի փաթեթավորումով իրական պարտություններ պետք չեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=907015762760970&id=100003576633868
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել