Քանի ամիս է՝ աչքովս չէր ընկել վերնաշապիկդ, ես այն «թաղել էի» հեռու մի անկյունում: Այսօր հանկարծ հիշեցի նրա գոյության մասին: Այո՛, հենց այն վերնաշապիկի, որն ինձ գնալուց առաջ էիր տվել իմ իսկ խնդրանքով, որ բացակայությանդ ընթացքում ամեն անգամ այն սեղմելով կրծքիս՝ ներկայությունդ զգայի, չմոռանայի, որ կողքիս ես ու հիշեի, որ հավերժական թվացող այդ միայնության մեջ վերնաշապիկիդ բույրը միշտ վառ կպահի մեր սիրո կրակը...
...իսկ հիմա արդեն այդ վերնաշապիկը նույն ուժգնությամբ չի բուրում, հիմա արդեն ամեն ինչ այլ է: Սակայն բավական է միայն հիշել վերնաշապիկիդ մասին, ուղեղումս վերարտադրվում է այդ բույրը, որն ինձ այնքան խելքահան էր անում... ու կրկին նույն զգացողությունները, նույն կարոտը, բույրիդ նույն կախարդությունը...
...ափսոս, բայց դեռ չեմ սովորել հանել ուղեղիցս վերանաշապիկիդ բույրը, ու զգայարաններս դեռևս չեն բթացել:
Նյութի աղբյուր՝ http://lalaian.livejournal.com/30793.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




