Life.panorama.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ականապայթյունից երկու աչքի վիրավորում ստացած զինծառայող Մարտին Մարդիյանն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Վերջերս, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում զինվորը երկու վիրահատություն է տարել։ Երկու դեպքում էլ` սկզբում աջ, իսկ ապրիլի 4-ին` ձախ աջքի վիրահատության ընթացքում հեռացվել են ներակնային օտար մարմինները, մնացորդային հյուսվածքները:
Վիրահատությունները բարեհաջող են անցել: Մասնագետների կողմից իրականացվել են անհրաժեշտ բոլոր միջոցները` վիրավորի տեսողությունը վերականգնելու համար:
Տեղեկացնենք նաև, որ Մարտին Մարդիյանի բուժումը կշարունակվի ամբուլատոր պայմաններում` Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հսկողության ներքո։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



