Ռադիոհաղրոդավար Անկա Սարիբեկյանի հյուրը Ալբերտ Ղազարյանն է, ով վերջերս Մոսկվայում հաղթեց ադրբեջանցի մարզիկին:
- Ողջույն շատ սիրելի Ալբերտ նախ ցանկանում եմ ասել որ չափազանց հպարտ եմ այն հաղթանակի համար, որը ոչ միայն ձերն է այլ հայ ազգինն ու մեր շատ սիրելի հայ զինվորներինը, ովքեր այս պահին սահմանին գանգնած պահում և պահպանում են մեր խաղաղությունը և վերջապես անցնեմ հարցին, ինչպես է սկսվում ձեր առավոտը քանի որ մարզիկների ապրելակերպը միշտ տարբերվում է:
- Ողջույն նախ պետք է ասեմ, որ ունեմ լավ տրամադրություն, իսկ առավոտը սկսվում է առավոտյան վեցից, խմում եմ մեկ գավաթ թեյ և անցնում մարզումների:
- Քանի ժամ եք մարզվում:
- Եթե ունենում ենք մրցաշարեր, ապա մարզվում ենք 4 -ից 5 ժամ օրը 2 անգամ իսկ առանձին օրերին 3 ժամ 1 անգամով:

- Քանի տարի է, որ զբաղվում եք պրոֆեսիոնալ սպորտաձևով
- Սկզբում մարզվել եմ արևելյան մարտարվեստով, այնուհետև տեսներեք տարեկանից սկսել եմ զբաղվել պրոֆեսիոնալ արմֆայթինգ ֆեդերացիայում: Տասնվեց տարեկանից սկսել եմ մենամարտել և մինչ այժմ ոչ մի անգամ պարտություն չեմ կրել:
- Ալբերտ ինձ հետաքրքիր է՝ ով է ընտրում, որ մարզիկը, որ երկրի մարզիկի հետ պետք է մենամարտի: Վերջապես ինչպես է այդ ամենը տեղի ունենում և ինչպես ստացվեց որ հենց ադրբեջանցի մարզիկի հետ մենամարտեցիք:
- Պրոֆեսիոնալ մենամարտում մարզիկը որոշվում է 2 ից 3 ամսվա ընթացքում: Մենամարտող մարզիկները պետք է ունենան սպորտային աստիճաններ և սպորտային անցած ուղղի, սակայն այս անգամ ամեն ինչ այլ էր ադրբեջանցի մարզիկը՝ տեսնելով, որ ես Հայաստանում 57 կգ քաշային կարգում առաջին համարի մարզիկն եմ հանդես գալիս և ադրբեջանցի մարզիկը պրոմոատուրական կազմին ասում է, որ ցանկանում է հայի հետ մենամարտել և հարցնում է՝ ով է իր քաշային կարգում հայը և մենամարտից 3 ամիս առաջ նրանք ինձ վիդեո հաղորդագրություն ուղարկեցին, կարծում եմ որ շատերն են դիտել, որտեղ նա հայտարարում է, որ իբր ես 5 րոպե չեմ դիմանա և կգնամ տուն և մենք մեծ պատասխանատվությամբ ընդունեցինք մենամարտը և իմ մարզիչը՝ Հայկ Ղուկասյանը ինձ ասաց ,որ սա քո կյանքի ամենակարևոր մենամարտն է լինելու և պետք է այնպես պատրաստվել որ հակառակորդին անգամ մեկ տոկոսի հաղթանակի շանս չտրվի և ես այդպես արեցի:

- Ինձ հետաքրքիր է՝ մարզումներից զատ, ինչով եք զբաղվում
- Գիտեք իրականում ես իմ ամբողջ ուժերը կենտրոնացրել եմ սպորտում, բայց մի տարերք ունեմ՝ շներ եմ պահում, ընկերներս էլ գիտեն դրա մասին:
- Ալբերտ խոսենք սպասվող նորություններից մոտ ժամանակներում ինչ մենամարտի եք պատրաստվում
- Մայիսի 22-ին մենամարտելու եմ ինձանից 10 կգ ավել քաշ ունեցող մարզիկի հետ, ով ներկայացնելու է իրանի իսլամական հանրապետությունը: Հունիսի 4-ին կմենամարտեմ Տյումեն քաղաքում և կսկսեմ վերականգնել իմ մարզչական խումբը:

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



