RIA Novosti-ի փոխանցմամբ՝ Փխենյանը հայտարարել է, որ Ճապոնական ծովում ռուսական «Էլֆին» զբոսանավը թյուրիմացաբար է կալանվել: Այս մասին հայտնել է Հյուսիսային Կորեայի Չհոնջին քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Յուրի Բոչկարևը:
«Բացատրությունն այն է, որ տեղի է ունեցել թյուրիմացություն»,- պարզաբանել է դիվանագետը՝ հավելելով, որ զբոսանավը բաց են թողել տեղական ժամանակով ժամը 10.00-ին, նավի անձնակազմը առողջ է և կուշտ:
Գլխավոր հյուպատոսի խոսքով՝ Հյուսիսային Կորեան տեղի ունեցածը մեկնաբանել է հետևյալ կերպ. ձկնորսները, զբոսանավի վրա տեսնելով կորեերեն գրառում, զգուշացել են և որոշել են ցուցաբերել զգոնություն: Դրանից հետո Հյուսիսային Կորեայի ափ է հասցվել նավապետը: Փխենյանը Մոսկվային խնդրել է նաև հասկանալ այդ կերպ վարված ձկնորսներին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



