‎#Աղաբլիթ...

Զարմանում եմ, ուղղակի ո՞նց են մարդիկ այս «տոնին» հավատում: Ես այս տոնն էլ եմ համարում Հելլոինի նման՝ բացառությամբ, որ այստեղ չկան այլասերություններ ու սատանիզմ: Աղաբլիթի մասին նույնիսկ Աստվածաշնչում բան չկա գրված: Հետևաբար այս ամենը` աղի բլիթ ուտելը և երազում տեսնել ջուր տվող ապագա ընտրյալիդ, սուտ է !!! Սա պարզապես ավանդույթ է...
Չնայած իմ տարիքին՝ ես չեմ հավատում սրան ու վստահ եմ, որ ամեն տարի գաղափարիս շուրջ ավելանում են մարդիկ, ովքեր կերել են ու չեն տեսել ինչ-որ մեկին և սկսել են չհավատալ:)

Հ. Գ. Ձեր ապագա ընտրյալին փնտրեք իրական կյանքում և ոչ երազներում...:)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել