Tert.am-ը գրում է.
Մայիսի 14-ին, ժամը՝19:35-ին «Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել կտրած-ծակած գործիքով վնասվածքներ ստացած քաղաքացի:  Այս մասին Tert.am-ին հաղորդեց «Գյումրի» ԲԿ կենտրոնի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը։

Տուժողը՝Գյումրի քաղաքի բնակիչ, 1986 թվականի ծնված Տ. Մ.-ն է, որի մոտ ախտորոշվել է պարանոցի երկկողմանի կտրած-ծակած վերք, արտաքին արյունահոսություն: Հիվանդը վիրահատվել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝բավարար առողջական վիճակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել