Panorama.am-ը գրում է.
Հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու (1817-1900թթ.) ծննդյան 200 -ամյակին ընդառաջ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահը նախատեսում է կազմակերպել աննախադեպ մի ցուցադրություն, որի բացումը տեղի կունենա այս տարվա. հուլիսի 29-ին և կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը:
Հայաստանի Ազգային պատկերասրահը ևս իր ակտիվ մասնակցությունն է ունենալու վերոնշյալ ցուցահանդեսին: Պատկերասրահից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ Տրետյակովյան պատկերասրահում ցուցադրվելիք շուրջ 100 ծովանկարի և 50 գրաֆիկական աշխատանքների շարքում ներկայացվելnւ է մեծանուն հեղինակի տասներկու ստեղծագործությունի Հայաստանի Ազգային պատկերասրահը հավաքածուից:
Տրամադրվելու են նաև թվային լուսանկարներ, որոնք կօգտագործվեն ծովանկարչի նկարների նոր հանդեսի տպագրության համար:
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, Ղրիմում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ