Վերապահումով եմ մոտեցել ու մոտենում այն հայտարարություններին կամ ՊՆ-ին ուղղված լրագրողների հարցադրումներին, որ դիրքերում զոհվածները միայն անապահով ընտանիքներից են: Նման իրավիճակներում, հատկապես պրոֆեսիոնալ լրագրության մեջ, գործածել միանշանակ "միայն" բառը տեղին չէ, քանի որ հաստատ ապահով ընտանիքներից էլ կան զոհվածներ ու բոյ տվածներ:
Ուղղակի, երբ նորությունների մեջ նշվում կամ շեշտվում է սոցիալական ծագումը, ապա տեղեկատվությունն ավելի զրնգուն է հնչում ու դրանով ի ցույց դրվում բանակում անարդադրության կամ կոռումպացվածության վիճակը: Ինչը կա, չենք կարող հերքել, հակառակ պարագայում գեներալների դղյակները չէին լինի:
Ուստի չբցառելով, իհարկե, այն հանգամանքը, որ ապահով ընտանիքներից բանակ գնացածները հնարավորություն ունեն խուսափել բարձարանալ դիրքեր, կամ ավելի քիչ են բարձրանում, այնուամենյանիվ կածում եմ, որ դիրքերում զոհված տղաների սոցիալական ծագման համամասնությունը մեծ մասով համընկնում է մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակին հետ: Պաշտոնապես Հայաստանում աղքատության շմին են կամ այդ շեմից ցածր ապրում բնակչության 1/3-ից ավելին: Իրականում, կարծում եմ այն հասնում է բնակչության կեսին, եթե ոչ ավելիին:
Մի քանի տարի առաջ կատարված սոցիլոգիական հարցումների համապատասխան, որի հեղինակն է իմ կողմից հարգված մասնագետSamvel Manukyanն է, Հայաստանի բնակչության շուրջ 83% կարծում է, որ երկրում կա դասակարգային լարվածություն հարուստների և աղքատների միջև: Իսկ այդ հետազոտությունից անցել են տարիներ ու տնտեսության վիճակը գնալով հաստատ չի լավացել: Աղքատների թիվը պաշտոնապես անգամ ավելացել է:
Ասածս այն է, որ զոհվածների կամ պոստերում ծառայողների սոցիալական ծագման համամասնությունը մեծ մասով համընկնում է երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ: Իհարկե, կրկնվեմ, որ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ բաղադրիչը կա, չեմ բացառում, բայց այն որոշիչ չէ:
Հ.Գ. Կլինեն մարդիկ, իհարկե, կասեն՝ "ինչ ես խոսում, ես խոսել եմ ախպորս հետ, նա պոստում է ու ասում է սենց կամ նենց": Ինչ արած, կարծիքների բազմազանությունը միշտ ողջունելի է: