Շատ տհաճ ու անցանկալի բանավեճ է սկսվել քառօրյա պատերազմի, դրա հետեւանքների, կորուստների, ընդհանուր գնահատականի, հաղթանակ-պարտություն սահմանումների շուրջ: Անցանկալի այն պատճառով, որ գնահատականներում եղած ծայրահեղականությունը կարող է ազդել հասարակական ընկալումների ու տրամադրությունների վրա, վնասել ընդհանուր գործին...
ՀՀ իշխանությունները, ՊՆ-ն, ճիշտ է, հայտարարել էին, որ մենք դիրքերի կորուստներ ենք ունեցել, սակայն, ըստ ամենայնի, ամեն ինչ չէր ասվել. ասում էին, թե դրանք աննշան դիրքեր են, այս պահին մեզ պետք չեն, ընդհանուր դրքավորման ու իրավիճակի վրա դրանք ազդեցություն չունեն, եւ այլն...
Սակայն, որքանով այս բանավեճերից է պարզ դառնում, կորցված դիրքերը ավելի շատ են, քան պաշտոնապես հայտարարվել է: Նաեւ ակնհայտ է, որ դրանք, կամ դրանց մի մասը զգալի կարեւորություն ունեն...
Հասկանալի է, որ պատերազմական իրավիճակում ամեն չէ, որ ասվում է, սակայն իրականությունը թաքցնելն էլ ճիշտ չէ ու անհնար է...
Հաղթանակի ու պարտության առումով բանավեճը անպտուղ է....Մի բան ակնհայտ է. 18-20 տարեկան հայ զինվորները հաղթել են՝ դիմագրավելով հակառակորդի առաջխաղացմանը...Իսկ մարդկային կորուստների ու կորցված դիրքերի պատասխանատվությունը ունի կոնկրետ հասցեատերեր՝ բանակի վերնախավում ու ԳՇ-ում....
Չգիտեմ, թեման շատ նուրբ է, ծավալվելը եւ եզրակացություններ անելը՝ դժվար...