Սաուդյան Արաբիայում կանայք առանց թույլտվության ամուսնու հեռախոսը ստուգելու համար կարող են մարմնական պատիժների ենթարկվել, նույնիսկ բանտարկվել՝ գրում է Independent-ը:

Այդ ճանապարհով ստացած տեղեկությունը կհամարվի անօրինական, իսկ նման գործողությունները կդիտվեն որպես մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտում, քանի որ իսլամական օրենքներում չկա նման հոդված՝ պարզաբանել է իրավաբան Մոհամադ ալ-Թեմյաթը:

Իրավաբանի խոսքով՝ կինը պետք է կանգնի դատարանի առջև, եթե նրա դեմ համապատասխան հայց ներկայացվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել