Ռոջեր Ֆեդերերը պարտվեց Դոմինիկ Թիմին168.am-ը գրում է.

Հռոմեական «Մասթերսի» 1/8 եզրափակչի խաղը շվեյցարացու համար ավարտվեց 2 սեթում:

Ֆեդերեր – Թիմ – 6:7 (2), 4:6

Ավստրիացին պարտության մատնեց աշխարհի երկրորդ ռակետին 1 ժամ 19 րոպեում: Դոմինիկի հաշվին գրանցվեց 4 էյս, 1 կրկնակի սխալ և 2 բրեյք: Անձնական հանդիպումների հաշիվը դարձավ 1:1:

Ֆեդերերը չի պահպանի 600 միավորը և Ռոլան Գարոսից առաջ կլքի АТР վարկանիշի 2-րդ հորիզոնականը:

Դոմինիկ Թիմը (13) քառորդ եզրափակչում կխաղա Ռիշար Գասկե (11) – Կեյ Նիսիկորի (6) հանդիպման հաղթողի հետ:

Ռոջեր Ֆեդերերն անցկացնում էր 2-րդ խաղը մեկամսյա ընդմիջումից հետո՝ կապված վնասվածքի հետ:

Շաբաթվա սկզբում շվեյցարացին բարձրացել է АТР վարկանիշի 2-րդ հորիզոնական՝ առաջ անցնելով Էնդի Մարեյից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել