168.am-ը գրում է.

Թուրքիայում «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ անցկացված հատուկ օպերացիայի հետևանքով ապանվել է թուրքական բանակի 8 զինծառայող և PKK-ի 15 անդամ, պնդում են երկրի իշխանությունները:

Ինչպես հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, 6 զինծառայող սպանվել է Թուրքիայի Հաքքարի նահանգում: Այնուհետ 2-ն սպանվել է ուղղաթիռի կործանման հետևանքով, որը ժամանել էր կռվի վայր:

Բացի այդ՝ ինչպես նշվում է, հարևան Շըրնաք նահանգում ընթացող մարտերի ընթացքում սպանվել է PKK-ի 15 անդամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել