Երկրի վիճակը լավագույնս բնութագրում է փոքր ու միջին բիզնեսը: Որքան զարգացած է ՓՄՁ-ն, այնքան ապահով է տնտեսությունը: Հայաստանում փոքր ու միջին բիզնես գրեթե գոյություն չունի: Ապացույցներ են անհրաժե՞շտ, դուրս եկեք քաղաքի կենտրոն, շրջեք, ինքներդ տեսեք թե քանի խանութի վրա է փակցված՝ վաճառվում է, տրվում է վարձով: Միայն կենտրոնում չէ, որ այդպես է: Մեր թաղամասում՝ Արաբկիրում, նույն պատկերն է: Մոտ մեկ տարի աշխատած փոքրիկ մթերային խանութը փակվում է: Պատճառը սուպերմարկետն է, որ բացվել է մի քանի մետր վերեւ, եւ հարկայինը: Մենաշնորհի դեմ պայքարով փոքր ու միջին բիզնեսն օգուտ չի ունենա: Հայտարարված պայքարը ես հասկանում եմ, որ սկսելու են խոշոր բիզնեսին հարկային տեռորի ենթարկել, իսկ վատագույն դեպքում՝ ոչ մի պայքար էլ չի լինելու (ոնց եղել է մինչեւ այսօր): Պետք է ՓՄՁ-ն արտոնություններ ունենա, փորքր ու միջին բիզնեսը շատ ընտանիքների է կերակրում:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram.araratyan/posts/1034691306607608?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1463085657301595
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



