Որքան ես գիտեմ, ամեն սանտիմետրի համար տղերքը կատաղի ու անձնուրաց պայքար են մղել ու նաև իրենց կյանքերի գնով պահել, որքանը կարողացել են: Պետք չի նրանց արածը թերագնահատել:
Գիտեմ նաև, որ որոշակի հատվածում հետ վերցնելու օպերացիա չի իրականացվել միայն մեկ պատճառով` դիրքի կարևորությանը համեմատ անհամաչափ շատ մեծ թվով զոհեր կունենայինք:
Եթե իմ երեխու կյանքի գնով չի արվելու մի բան, եթե անձամբ ես չեմ զոհելու կյանքս, ինձ բարոյական իրավունք չեմ վերապահում չարածի կամ արածի համար երեսով տալ:
Ինչ լավ ա, որ դիրքերում ժամանակ չունեն երևանյան կարծիքները ու ճառերը կարդալու ....
Ես վստահում եմ սահման պահող տղերքից յուրաքանչյուրին ու գիտեմ, որ իրենց խնդիրները ու առաջադրանքները փայլուն են անում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել