Այն , որ մենք տարածք են կորցրել դա փաստ է: Դա կլինի դիրք, բլինդաժ կամ բլրակ, միևնույն է՝ դա տարածք է, դա մեր Հայրենիքի մի հատվածն է, թեկուզ մեկ մետր, միևնույն է դա կորցրել ենք: Այն, որ մարդիկ պետք է պատժվեն դրա համար, դա պարտադիր է, որպեսզի հետագայում զերծ մնանք կանխարգելիչ միջոցներին մատների արանքով նայելու դեպքերից, թերացումների դեպքերից: Բայց անբարոյականություն է այդ տարածքների կորուստը ներկայացնել այլ տեսանկյունից, բառերն ու դրանց հերթականությունը այնպես դասավորել, որ սեփական երկրի քաղաքացու մոտ խուճապ առաջացնի , իսկ թշնամի երկրի քաղաքացու մոտ ոգևորություն: Հասկանում եք , այդ ոչխարների ոգևորությունը կարող է մեր զինվորի կյանքը արժենալ, թեկուզ դրանք տաս անգամ զոհեր տան, բայց մեր համար մեր մեկ զինվորի կյանքն ավելի թանկ է... Բաներ կան, որոնց մասին չպետք է խոսաս, մինչև անցնի վտանգը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել