40 օր…Առաջին Հերոս Տղերքի զոհվելուց ի վեր:
Ինչպես Շիրազն էր ասում՝ «Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝ էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին», սակայն ապրիլյան պատերազմում զոհվածների մայրերի սրտերը կծկվել, ցորենի հատիկ են դարձել: Կյանքն իմաստազրկվել է, ամեն ինչ մթագնել, ապրում են միայն ֆիզիկապես: Զրկանքներով, դժվարությամբ մեծացրել են, դաստիարակել, բանակ ուղարկել, սպասումով ապրել, որ վերադառնան և աշխատանքով, նվիրումով, բազմանալով շենացնեն իրենց ընտանիքներն ու երկիրը…Նրանց ծնողներին մխիթարելու բառեր չկան ու բառերն անգամ ավելորդ են: Թերևս միայն լռելյայն խոնարհվենք զոհվածների հիշատակի առջև: Փառք Ձեզ Հերոսներ….

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1017562434998750&set=a.225700790851589.57258.100002350099907&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



