Artsakhpress.am-ը գրում է

Մայիսի 10-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ, այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս և Թալիշ գյուղերը:

Այդ մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՄԻՊ աշխատակազմից:

Ըստ աղբյուրի, այցի ընթացքում Պաշտպանը ծանոթացել է ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների հետևանքներին, մասնավորապես` քաղաքացիական օբյեկտներին հասցված վնասներին:

Ըստ Մելիքյանի, թե´ Մատաղիս և թե´ Թալիշ գյուղերում թիրախավորված հրետակոծության են ենթարկվել գյուղերի դպրոցները:

Այցի ընթացքում Պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են նաև տեղի բնակիչներին, որոնք արտահայտել են իրենց խիստ մտահոգությունն ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունների վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել