Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ռոսսելխոզնադզորը» կարող է հաջորդ շաբաթ արգելել Թուրքիայից բանջարեղենի ու մրգերի բոլոր տեսակների ներկրումը:
Այդ մասին հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի օգնական Ալեքսեյ Ալեքսեենկոն: «Այո՛, դրա հավանականությունը շատ բարձր է: Գերատեսչությունը նման որոշում կարող է կայացնել Թուրքիայի կողմից բուսասանիտարական պահանջները պարբերաբար խախտելու պատճառով:
Խոսքը դեռ մրգերի ու բանջարեղենի մասին է: Թուրքական չոր մրգերն ու ընկույզը չեն ընկնում այդ սահմանափակման տակ»,- տեղեկացրել է նա:
Հաղորդվում է, որ «Ռոսսելխոզնադզորը» կանխել է Թուրքիայից 47 տոննա վարակված սմբուկ ներկրելու փորձը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



