Կառավարության էսօրվա նիստում Հովիկ Աբրահամյանը քաղաքական կամք է ցուցաբերել պայքարելու բազում, էդ թվում կրթական ու առողջապահական, ոլորտներում բացթողումների դեմ:
Կրթական ոլորտից մի երկու խոսք:
Էսօր մեծ իմաստով աչքակապություն է հայաստանյան կրթությունն ասոցացնել միջազգային օլիմպիադաներից բերած մեդալների հետ: Էդ մեդալները բերում են մի ձեռքի մատների վրա հաշված դպրոցներ:
Էսօր դպրոցներում ուսուցիչների սերնդափոխություն չկա: Լիքը ուսուցիչներ ու տնօրեններ ավելի ամուր են կպած իրենց աթոռներին, քան Կիմ Չեն Ինը (ի դեպ Հյուսիսային Կորեան լուրջ արդյունքներ է ցույց տալիս միջազգային առարկայական օլիմպիադաներում) :
Ավագ դպրոցների ավարտական դասարաններում գրեթե չկա դասապրոցես: Ուսուցիչը հիմնականում չունի էն մասնագիտական ու մանկավարժական որակները, որ կարողանա <<դասարան պահել>>: Արդյունքում դասապրոցեսը լավագույն դեպքում դառնում է կրկնուսույցի հանձնարարությունների կատարում:
Տնօրենը.
Ստեղ սկսվում ա կրթությունն առևտրից բիզնես սարքելը: Գնումների մրցույթներ, աշակերտների բացակաների ծածկադմփոց, ատեստատների ուղղած գնահատական, քաղաքական ընտրությունների կազմակերպում:
Հիմա ոնց լուծել էս խնդիրը.

Ուսուցիչների մի քանի տարին մեկ անցկացվող ու ոչինչ չտվող մեթոդական վերապատրաստումները դարձնել մասնագիտական վերապատրաստումներ:
Բացարձակ արգելել որևէ տնօրենի ու փոխտնօրենի քաղաքական ընտրություններում ներգրավվելը:
Հայաստանում կրկնուսույցները ընդհատակում չեն. Բոլորին արգելել դասապրոցեսի ժամին դպրոցական աշակերտների հետ մասնավոր պարապելը:
Շարունակելի….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել