NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է «EurasiaNet.org»-ում հրապարկված Ջոշուա Կուչերի հոդվածը.

Ադրբեջանն օգտագործում է միջազգային օդային իրավունքը օդանավերին խփելու իր սպառնալիքներն արդարացնելու համար, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի բացմանը: Սակայն արդյո՞ք Ադրբեջանը ճիշտ է մեկնաբանում այդ իրավունքը: Ես այդ հարցով դիմեցի ավիացիայի ոլորտում իրավաբանի, ով ասաց` ոչ այնքան: Չիկագոյի կոնվենցիան կարգավորում է միջազգային ավիացիայի հետ կապված խնդիրները. ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանն ստորագրել են փաստաթուղթը, եւ դա այն է, ինչ Ադրբեջանն ուզում է օգտագործել իր օդային տարածքում օդանավեր խփելու քաղաքականությունն արդարացնելու համար: Այն բանից հետո, երբ Խորհրդային Միությունը 1983թ.-ին խփեց «Կորեական ավիաուղիների» քաղաքացիական օդանավը, կոնվենցիայում փոփոխություններ են արվել, որպեսզի ավելի հստակ որոշվի քաղաքացիական օդանավերի կողմից մեկ այլ երկրի օդային տարածքը խախտելու հարցը: Այս պարագայում, ըստ փաստաբանի, Ադրբեջանը պետք է հստակ որոշի, որ դա ռազմական չվերթ է` մինչեւ օդանավին հարվածելը: «Օրինակ, միչեւ ուժի կիրառումը, Ադրբեջանը պետք է ողջամիտ հետաքննություն իրականացնի թռիչքի բնույթի վերաբերյալ` պարզելու համար այն քաղաքացիական է, թե ռազմական: Այդ քննության ընթացքում պետք է նաեւ պարզվի` գոյություն ունի «ողջամիտ հիմք» ենթադրելու, որ օդանավն օգտագործվում է Չիկագոյի կոնվենցիայի նպատակներին ոչ համապատասխան... Դա կնշանակի կապի հաստատում անձնակազմի հետ` թռիչքի նպատակն ու բնույթը ճշտելու համար, եւ հնարավոր է, օդանավի տեսակի վիզուալ հաստատում: Պարզելուց հետո, որ այն քաղաքացիական չարտոնված չվերթ է, Ադրբեջանը կարող է օդանավին հրահանգել լքել օդային տարածքը կամ պահանջել վայրէջք կատարել մատնանշված որեւէ այլ օդանավակայանում: Ամեն դեպքում, Ադրբեջանը չպետք է սպառնալիքի տակ դնի օդանավում գտնվող անձանց կյանքն ու օդանավի անվտանգությունը», -պարզաբանել է իրավաբանը: 

Ինչպես հասկանում եմ, միայն այն դեպքում, երբ չվերթը կանտեսի օդանավի հետ Ադրբեջանի կապվելու բոլոր փորձերը, նա այն խփելու արդարացում կունենա: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից այդ իրավունքի կիրառումն ընդամենը ծխածածկույթ է: Այդ իրավունքի համաձայն` նա իսկապես տարբեր օդանավեր խփելու արդարացում կունենա, որը ղարաբաղյան կողմը դե ֆակտո օգտագործում է ռազմական եւ կարեւոր անձանց փոխադրումների համար, սակայն նա դա չի անում, քանի որ խոշոր սադրանք կլինի: Իսկ քաղաքացիական օդանավը խփելն ավելի մեծ սադրանք կլինի:

Այսպիսով, ինչո՞ւ են նրանք սպառնում: Ակնհայտ է, որ Ղարաբաղ քաղաքացիական օդային փոխադրումների առկայությունը մեծ քայլ կլինի այնտեղ բնակվող մարդկանց կյանքի նորմալացման առումով` շնորհիվ արտաքին աշխարհի հետ շփումների: Եվ որքան ավելի շատ կարգավորվի իրավիճակը Ղարաբաղում ներկայիս իշխանությունների դեպքում, այնքան բարդ է լինելու վերականգնել Ադրբեջանի վերահսկողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել